ՌԴ Պետդուման լիագումար նիստում երկրորդ և երրորդ ընթերցմամբ ընդունեց օրինագիծ, որով արգելվում է ներգաղթյալ երեխաներին դպրոց ընդունել, եթե նրանք չեն տիրապետում ռուսերենին: Փաստաթղթին կողմ է քվեարկել 409 պատգամավոր, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 0. գրում է ТАСС-ը։
Նախաձեռնությունը Պետդումայի քննարկմանն են ներկայացրել պատգամավորներ բոլոր հինգ խմբակցություններից՝ խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի և փոխխոսնակ Իրինա Յարովայի գլխավորությամբ։
Ընդունված օրենքի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիները կընդունվեն հիմնական հանրակրթական ծրագրերում սովորելու համար՝ պայմանով, որ ներկայացվի փաստաթուղթ, որը հաստատում է ՌԴ տարածքում իրենց գտնվելու օրինականությունը: Միևնույն ժամանակ, դպրոց ընդունվելիս անհրաժեշտ կլինի հաջողությամբ հանձնել ռուսաց լեզվի իմացության թեստ:
Թեստավորման անցկացման կարգը կսահմանի ՌԴ կրթության նախարարությունը։
Օրենքն ուժի մեջ կմտնի 2025թ.ապրիլի 1-ից։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել