Մասնագետներն ասում են, որ 3D տպագրությունը հեղափոխություն կանի մեր կյանքում: 3D տպիչը զրոյից կստեղծի թվային մոդելը՝ շերտ առ շերտ հատուկ նյութերի միջոցով ստեղծելով վերջանական օրինակը: Ստորև մենք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը տպիչի միջոցով ստեղծված լավագույն առարկաները:
1. Տպագրված ականջ, որն ավելի լավ է լսում քան մարդկայինը
Փրինսթոնի համալսարանի գիտնականները հասարակ 3D տպիչի միջոցով ստեղծել են այս բիոնիկական ականջը, որ ավելի լավ է լսում քան մարդկայինը:
Ականջը ստեղծելու համար 3D տպիչի միջոցով օգտագործել են հյուսվածքներ և նանոմասնիկներ, որից հետո միացրել են շրջանակաձև աճառը: Արդյունքում նրանք ստացել էին լիաֆունկցիոնալ օրգան, որն իր լսողական հատկանիշներով բազմաթիվ անգամ գերազանցում է մարդկայինից:
2. Տպագրված բիկինի

3D տպիչի միջոցով ստացված առաջին բիկինին ներկայացվել էր 2011թ.-ին և ստեղծվել էր դիզայներներ Ջեննա Ֆիզելի և Մերի Հոնգի կողմից: N12 անվանումով բիկինին կազմված է տարբեր չափերի սկավառակներից, որոնք միացված են իրար զսպանակների միջոցով: Այդ շրջանակները մեծանում և փոքրանում են՝ կրկնելով մարդկային մարմնի ուրվագծերը: Դիզայներները կարծում են, որ ապագայում հնարավոր կլինի հագուստներ տպել հաճախորդի նախօրոք սկանավորված մարմինի մոդելի միջոցով:
3. Գանգի տպագրված պրոթեզ

2013թ.-ի մարտին ԱՄՆ-ում անանուն հաճախորդին փոխարինել էին գանգի 75%-ը տպագրված պրոթեզի միջոցով: Դա այդ տիպի երբևէ կատարված առաջին վիրահատությունն էր: Տրանսպլանտացիայով զբաղվել է «Performance Materials» ընկերությունը Օքսֆորդից, որը նախօրոք համապատասխան թույլտվություն էր ստացել: Ընկերությունը ստեղծել էր արհեստական գանգը՝ հիմնվելով հաճախորդի գլխի 3D մոդելի վրա: Նոր պրոթեզն անցքեր ունի, որը թույլ է տալիս որպեսզի նոր հյուսվածքները և ոսկրերը կարողանան սերտաճել նրա հետ:
4. Տպագրված ատրճանակ

2013թ.-ի մայիսին ԱՄՆ-ում կրակոց էր իրականցվել առաջին 3D տպիչի միջոցով ստեղծված ատրճանակից: Այն ստեղծվել էր «Defense Distributed» ընկերության կողմից: Նախագիծն իրականցնելու համար մեկ տարի պահանջվեց: Ատրճանակը տպվել էր 8000 դոլար արժողության 3D տպիչի միջոցով:
5. Տպագրված գիպսակապ

Երբ Ջեյկ Իվիլը դժբախտ պատահարից հետո ջարդեց ձեռքը, նա համարեց, որ իր ձեռքին դրված գիպսակապը «հնադարյան» է, այս պատճառով նա ստեղծեց շնչող, թեթև, լվացվող գիպսակապը, որը շատ հարմարն է և շարժվելու ժամանակ դժվարություններ չի ստեղծում:
6. Տպագրված զգեստ

Վերջրես երկու դիզայներներ՝ Միխաել Շմիդտը և ճարտարապետ Ֆրանսիս Բիտոնտինը, ստեղծել էին այս զգեստը Դիտա փոն Տիզի համար: Երկար նեյլոնային զգեստն արվել էր սելեկտիվ լազերային ձուլման պրոցեսի միջոցով:
7. Տպագրված կիթառ

Օլաֆ Դիեգելը ստեղծել է 3D տպիչի միջոցով ստպված աշխարհում առաջին էլեկտրո և բաս կիթառները: Դրանք կարելի է գնել 3 000 դոլարով նրա պաշտոնական կայքից: Գոյություն ունի այս կիթառների 9 ունիկալ դիզայններ, որոնք կարելի փոփոխել ըստ ցանկության: Դուք նաև կարող եք 3D-ով տպել Ձեր անունը կիթառի ետևի մասում:
8. Տպագրված Aston Martin DB4

Տեսնու՞մ եք մնանությունը: Կարող է դեռևս ոչ, բայց շուտով կկարողանաք: Ծրագրավորող Իվան Սենտչը իր տանը սկսել էր մաս առ մաս տպել Aston Martin DB4 1961 կրկնօրինակը: Նա աշխատում էր նախագծի վրա դեռ անցյալ տարվանից և արդեն վերջացրել է թափքի 72%-ը:
9. Դինոզավրի տպագրված գանգ

Դիզայնի Նամիսու իսպանական ստուդիան ստեղծել է 3D Ռեքսին՝ Տիրաննոզավր Ռեքսի 3D տպիչով տպագրված գլխի քանդակը: Արվեստի այս իննովացիոն ստեղծագործությունը կարելի է կամ կախել պատից կամ դնել սեղանի վրա:
10. Տպագրված հեծանիվ

Airbike հեծանիվը ստեղծվում է նեյլոնային փոշու տեխնոլոգիայով, սակայն այն տարբերվում է 3D տպիչից նրանով, որ այս դեպքում օգտագործվում է լազերային ձուլումը կոնստրուկցիան իրար միացնելու համար:



