Tert.am-ը գրում է․
Ցանկանում ենք, որ «Ղարաբաղի օկուպացիայից ազատագրմամբ» (խմբ. նկատի ունի Արցախի օկուպացումը Ադրբեջանի կողմից) ստեղծված պատմական հնարավորությունը հանգեցնի Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում դեսպանների 15-րդ համաժողովում ունեցած ելույթի ժամանակ:
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիան շարունակելու է դրական ազդեցություն ունենալ տարածաշրջանային այլ գործընթացների վրա:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել