168.am-ը գրում է․

Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչները դեկտեմբերի 10-ին փակել են Երևան-Արտաշատ ճանապարհը` պահանջելով թույլ տալ իրենց՝ ջերմոցային տնտեսություններում օգտագործել բնական գազ։

«Գյուղը ջերմոցային տնտեսություններ ունի, այստեղ բոլորը դրանով են ապրում, արդեն մի քանի օր է՝ գազի գրասենյակը չի թողնում, որ ջերմոցային տնեսություններում գազ օգտագործենք: Եկել են հաշվիչների վրա փականներ են դնում, որ գազը քիչ մտնի տուն, ու չկարողանանք ջերմոցներում օգտագործել»,-պատմել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել