Բոլորովին վերջերս Արդարադատության նախարար նշանակված Գալյան Սրբուկն արժանացել է մեծ պատվի. ԱՄՆ պետքարտուղար Բլիքնենն անձամբ է նրան հանձնել «Anticorruption Champions Awards» մրցանակը, ինչի շնորհիվ Սրբուկը դարձել է ՀՀ-ում առաջին նման մրցանակակիրը: Պարզվել է, որ Սրբուկին նման պատվի են արժանացրել հատկապես այն բանի համար, որ նա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու հարցում անթերի է գործել:

Դեկտեմբերի 9-ին Սրբուկը մի ուղերձ էր հղել, որտեղ հայտարարել էր, թե շուրջ վեց տարի է՝ պետությունը հետևողական պայքար է մղել կոռուպցիայի դեմ՝ ունենալով «0 հանդուրժողականություն կոռուպցիայի հանդեպ» գաղափարը։

Նախ՝ ակնհայտ է, որ Սրբուկի ուղերձն ունի առավելապես փիառային, քան իրական բովանդակություն, քանի որ եթե իսկապես ՔՊ-ական իշխանությունը 0 հանդուրժողականություն ունենար կոռուպցիայի հանդեպ, ապա ամեն ինչ այսքան տխուր չէր լինի, իսկ Հայաստանն էլ կլիներ իսկապես օրենքի ու իրավունքի երկիր: Մինչդեռ ՔՊ-ականներն էլ են այսօր խոստովանում, որ Հայաստանում կա կոռուպցիա և շատ խորն արմատներ այն ունի: Սա՝ մեկ: Երկրորդ՝ մեծ հարց է այն, թե ինչու են ամերիկացիները Սրբուկին արժանացրել յուրատեսակ «Օսկարի», եթե բոլորին է տեսանելի, թե ինչպիսին է իրականությունը Հայաստանում Նիկոլի օրոք: Արևմուտքին թերևս ոգևորել է Նիկոլի՝ սեփական քաղաքական հակառակորդների վրա «գործ կարելու» հունարը, որի շնորհիվ նա ընդամենն ամրապնդել է իր իշխանությունը: Ամրապնդել է՝ Արևմուտքնին այն խոստմամբ, որ իշխանության պահպանման դեպքում պատրաստ է Թուրքիայի տակ մտցնել Հայաստանը: Այնպես որ՝ Գալյան Սրբուկին տրված մրցանակն ունի առավելապես աշխարահաքաղաքական բովանդակություն:

Արձանագրենք՝ Հայաստանի այս վիճակի ու Նիկոլի ապօրինությունների համար պատասխանատվության մի ահռելի մաս էլ ընդկած է կոլեկտիվ Արևմուտքի ուսերին, որն այս 6 տարվա ընթացքոմ զբաղված է մի բանով՝ Նիկոլի աթոռը պահելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել