Lurer.com-ը գրում է․

Ի պատասխան Վրաստանի կառավարության՝ բողոքի ցույցերը ճնշելու գործողությունների՝ Մեծ Բրիտանիան ժամանակավորապես դադարեցնում է Վրաստանին տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերը և սահմանափակում վրացական իշխանությունների հետ համագործակցությունը, այդ թվում՝ ռազմական ոլորտում։

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի հայտարարության մեջ։

«Վրացական իշխանությունների կողմից ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնության ցնցող կադրերն անընդունելի են և պետք է դադարեցվեն։ Այս գործողությունները խարխլում են Վրաստանի միջազգային հեղինակությունը և հակասում են եվրոպական ապագայի նկատմամբ Վրաստանի սահմանադրական պարտավորությանը: Ընթացիկ իրադարձությունների լույսի ներքո Մեծ Բրիտանիան անհապաղ կդադարեցնի Վրաստանի կառավարությանը տրամադրվող աջակցության բոլոր ծրագրերը, կսահմանափակի պաշտպանական համագործակցությունը և փոխգործակցությունը «Վրացական երազանքի» կառավարության ներկայացուցիչների հետ, քանի դեռ չի դադարեցվել եվրոպական ժողովրդավարական նորմերից և ազատություններից հեռացումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել