Armenpress.am-ը գրում է․

Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի հարցը հիմնականում քննարկվում է քաղաքական օրակարգում, սակայն այս հարցով նաև իրավական պահանջներ են ներկայացվել միջազգային ատյաններում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Կիրակոսյանը նշեց, որ Հայաստանի կողմից գերիների վերադարձի հարցը բարձրացվել է թե՛ Արդարադատության միջազգային դատարանում (ԱՄԴ), թե՛ Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ), սակայն այդ ատյանները գտել են, որ հարցը դուրս է իրենց իրավասությունից։

«Ցավոք, գերիների վերադարձի հարցը ավելի շատ քաղաքական օրակարգում քննարկվող հարց է, բայց իրավական դաշտում դրա վերաբերյալ պահանջ ներկայացրել ենք՝ թե՛Արդարդատության միջազգային դատարանում, թե՛ Եվրոպական դատարանում։ Ցավոք, միջազգային դատարանները համարել են, որ այդ հարցը իրենց անմիջական առարկայական իրավասությունից դուրս է»,- ասաց Կիրակոսյանը։

Կիրակոսյանի խոսքով՝ իրավական գործընթացները հիմնականում ուղղված են գերիների նկատմամբ իրավական երաշխիքների ապահովմանը, մինչդեռ նրանց վերադարձի հարցն ավելի շատ լուծվում է քաղաքական հարթակում։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել