Lurer.com-ը գրում է․

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Փարիզում հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ։ Հեռարձակվում է BFMTV-ի կողմից:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Նոտր Դամի տաճարի վերականգնումից հետո բացման արարողությանը ժամանած քաղաքական գործիչները Ելիսեյան պալատում եռակողմ հանդիպում կանցկացնեն։ Ուկրաինայի առաջնորդն այնտեղ է ժամանել 17:30-ին (Մոսկվայի ժամանակով 19:30-ին) և միացել Մակրոնի ու Թրամփի հետ։

Սա Թրամփի առաջին արտասահմանյան այցն է, նոյեմբերին կայացած ընտրություններում հաղթելուց հետո։ Թրամփը Մակրոնի հետ հանդիպումից ուշացել է ավելի քան 30 րոպե, ինչը, ըստ լուրերի, կապված է Ուկրաինայի նախագահի հետ հանդիպելու ցանկության հետ։ Եվ չնայած եռակողմ հանդիպում ի սկզբանե նախատեսված չէր, սակայն երեկոյան Ելիսեյան պալատում կհանդիպեն Թրամփը, Զելենսկին և Մակրոնը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել