Mediahub.am-ը գրում է․

Ռուսական զինուժը հարվածներ է հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, որոնցից սնուցվում են ռազմական արդյունաբերության ձեռնարկությունները, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օպերատիվ-մարտավարական ավիացիայի, հարվածային անօդաչու թռչող սարքերի, հրթիռային զորքերի և ՌԴ ԶՈւ հրետանային ստորաբաժանումների միջոցով  խոցվել են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի գործունեությունն ապահովող էներգետիկ օբյեկտները»,- նշված է հաղորդագրությունում։

ՌԴ ՊՆ-ից հայտնում են, որ հարվածներ են հասցվել նաև Ուկրաինայի  զինանձնակազմին և զինտեխնիկային՝ 142 շրջաններում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել