Pastinfo.am-ը գրում է․

Օրերս ձերբակալված «Օրենքով գող» «Շահումյանցի Ժիրո» մականունով հայտնի Ժիրայր Բրուտյանն ազատ է արձակվել։ 

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին, ոստիկանության հատուկջոկատայինները կոշտ ձևով՝ գետնին պառկացնելով՝ բերման էին ենթարկել «Շահումյանցի Ժիրոյին» և նրան ուղեկցող անձանց։ Վերջիններս ձերբակալվել և նախաքննական մարմին էին ներկայացվել՝ խմբի կազմում խուլիգանություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում և ձերբակալվել՝ նշված արարքն առերևույթ կատարելու հիմնավոր կասկածի հիմքով։

ՔԿ-ից «Փաստինֆո»-ին հայտնեցին, որ արգելանքից այդ անձինք ազատ են արձակվել, այս պահին որևէ անձի նկատմամբ քրեական հետապնդում այդ վարույթով հարուցված չէ։

Ինչ վերաբերում է երեկ՝ դեկտեմբերի 6-ին բերման ենթարկված քրեական հեղինակությանը՝ Արտյոմ Հարությունովին՝ «Արտյոմ Կանևսկոյին», ապա ՔԿ-ից նշեցին, որ երեք անձ է ներկայացվել ՔԿ համապատասխան բաժին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել