Lurer.com-ը գրում է․

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը այսօր այցելել է Տավուշի մարզ՝ տեղում հետևելու մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի և համայնքապետերի հետ նախարարը նախ եղել է մայիսյան ջրհեղեղների հետևանքով վնասված ճանապարհահատվածներում։ Տեղում քննարկվել են գետի հունի մաքրման աշխատանքների ընթացքը, այցելել են ջրհեղեղի հետևանքով լրջորեն վնասված Խաշթառակի կամուրջ։

Այս պահին շահագործվում է ժամանակավոր կամուրջը։ Քննարկվել են հիմնական կամրջի նորոգման հարցը։

Հաջորդ կանգառը Ոսկեպար և Աճարկուտ գյուղերն են եղել, որտեղ իրականացվում են ճանապարհի հիմնանորոգման և խաղահրապարակի կառուցման աշխատանքներ։

Շինարարական օբյեկտներում Խուդաթյանը զրուցել է շինարարների հետ, ընդգծել, որ խիստ կարևոր է աշխատանքների որակով և օրացուցային գրաֆիկի պահպանմամբ իրականացումը։

Տավուշում վերջին կանգառը Կիրանց գյուղն է եղել։ Կիրանցում նախարարը այցելել է  նորակառույց դպրոց, որտեղ բնականոն հունով իրականացվում է դասապրոցես, մարզպետի հետ շրջել են գյուղում, հետևել պետական տարբեր ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել