Tert.am-ը գրում է․
Զգալի առաջընթաց է գրանցվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցություններում։
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ԵԱՀԿ նախարարական խորհրդի 31-րդ հանդիպմանը այս հայտարարությունն արել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
«Սահմանազատման հարցերով համապատասխան հանձնաժողովների համատեղ գործունեության մասին վերջերս ուժի մեջ մտած դրույթը կապահովի սահմանազատման հաջորդ փուլերի իրականացումը։ Բացի այդ, զգալի առաջընթաց է գրանցվել երկկողմ համաձայնագրի նախագծի տեքստի մշակման գործում»,- ասել է Բայրամովը։
Հիշեցնենք` երեկ Ազգային ժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ 90 տոկոսն արդեն համաձայնեցված է։
Նյութի աղբյուր՝ https://tert.am/am/news/2024/12/05/bayramov/4216453
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել