Emedia.am-ը գրում է.

Սեպտեմբերի 24-ին, ժամը 09.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի դաշտերից մեկում հայտնաբերվել է արկ:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հայտնաբերվել է 120 մմ ականանետի արկ` մարտական գլխիկով:

ՀՀ ՊՆ N զորամասի աշխատակիցը արկը վնասազերծել և տեղափոխել է անվտանգ տարածք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել