Tert.am-ը գրում է․

Վրացական ընդդիմության կողմնակիցները կրկին հավաքվել են Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ:

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ մանրամասնելով, որ ոստիկանությունը փակել է խորհրդարանի հարևանությամբ գտնվող փողոցի երթեւեկությունը։ Միևնույն ժամանակ, Ռուսթավելի պողոտայում մեքենաների երթևեկությունը արգելափակված չէ:

Ըստ տեղական հեռուստաընկերությունների՝ մարդկանց մի մասը հավաքվել է ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում, որտեղ ոստիկանները խուզարկություններ են իրականացնում, ինչպես նաև ոստիկանության այն բաժանմունքների մոտ, ուր բերման են ենթարկվել ընդդիմադիրները, մասնավորապես՝ «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել