Tert.am-ը գրում է․
Շատ հետաքրքիր է՝ ինչպես պարոն Թունյանը վերջացրեց իր ելույթը՝ կառավարությունը նախատեսել է երկարաժամկետ տնտեսական և ֆինանսական քաղաքականության մշակում: Այս մասին ԱԺ ելույթում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Կառավարություն, որն իրեն հասանելի հինգ տարուց համարյա չորսը իշխանության է ու նոր նախատեսում է երկարաժամկետ ֆինանսական և քաղաքատնտեսական քաղաքականության մշակի։ Այն քաղաքական ուժը, որը յոթ տարի իշխանության է, նոր նախատեսում է մշակի երկարաժամկետ քաղաքականության, աբսուրդ: ԱՄՆ նախագահի մի ընտրաշրջանը չորս տարի է, համարյա կրկնակի իշխանության եք, նոր որոշել եք մշակե՞լ։ Ո՞վ է այսպիսի բան տեսել, ասում է հիմա սրա օգտին քվեարկեք, հետո կփոխենք, խոսք ենք տալիս: Երեկ Նիկոլ Փաշինյանը տեսա՞ք ինչ էր ասում բանակի մասին, մի հատ համեմատեք 2020 թվականի պատերազմից մի քանի օր առաջ բանակի մարտունակության մասին ինչ էր խոսում: Առաջին անգա՞մ եք ձեր խոսքը դրժել: Ասում եք փոքր և միջին ձեռնարկությունները դրանից ավելի լավ կլինեն, մենք այս հարկային ռեժիմը փոխելով՝ իրենց հնարավորություն կտանք, որ իրենք ավելի ընդարձակվեն։ Լո՞ւրջ եք ասում, որտե՞ղ եք այդպիսի բան տեսել»,- ասել է նա:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։