Tert.amlife-ը գրում է․

«Ներքնազգեստի գովազդում նկարվելն ես ինձ համար համարում եմ մեծագույն սխալ, ես փոշմանել եմ, չնայած, ասում են՝ պետք չէ արածների համար զգջալ: Ես 2 հավաքածուի համար եմ նկարվել, բայց ես հիմա երբեք դա չէի անի: Այն ժամանակ ենթադրում եմ, որ  կոմպլեքսներից ազատվելու համար եմ արել»,- «Իմունիտետ» հաղորդման շրջանակներում անկեղծացել է դերասանուհի Վիկտորյա Սահակյանը:

Նա նշել է, որ հայ դերասանուհին շատ մեծ գին է վճարում դրա համար: «Էական չէ, թե դա մեկնաբանությունների, թե նամակների տեսքով է:

Փաստ է, որ ես լիովին ազատվեցի իմ կոմպլեքսներից, բայց հիմա հասկանում եմ, որ դա ինձ պետք չէր, ես կարող էի ուրիշ կերպ փորձել ձերբազատվել դրանցից:

Գուցե ես այն ժամանակ՝ 2019-2020թթ-ին, հազվադեպ դեմք էի, ով արեց նման բան, ի վերջո ես դերասանուհի եմ, ոչ թե մոդել: Բայց նույն Կամերային թատրոնի ներկայացումներում մենք ունենք տեսարաններ, որտեղ հագուստը կամ տեսարանը բաց է:

Պարզապես մի քանի տարի առաջ շատ ավելի սուր ընկալվեց ու ես արժանացա մաքսիմալ շատ մեկնաբանությունների ու առաջարկների:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել