Հայն առանց Արարատի այլեւս Հայ չէ, ինչպես հրեան՝ առանց Սիոնի։
Այս պայքարը շատ ավելի խորքարին ու արժեքային է։
Քչերս ենք հասկանում ի՞նչ տեղի ունեցավ 2018-ին, ու՞մ դեմ էր այն ուղղված ու ի՞նչ է տեղի ունենում այսօր։
Մենք՝ հանրապետականներս, 2018-ի իշխանազավթումը որակեցինք հակապետական ու հակազգային։
Ու այն ինչ տեղի է ունենում մեր հայրենիքում վերջին տարիներին ունի շատ ավելի խորքային ու արժեքային «բովանդակություն» ։
Նիկոլիստների իշխանության բերելու իրական նպատակը հայկականության արժեքների վերացումն է։
Ու ցավն էլ հենց այստեղ է, որ շատերը դա չեն էլ գիտակցել։
Սրանց բերել են Հայից ոգեղենն ու բարոյականը, գենետիկ ու պատմական հիշողությունը գողանալու համար։
Սրանք պատերազմ հայտարարեցին հայի բացարձակ արժեքների դեմ՝ Եկեղեցի, Ընտանիք, Արցախ, Բանակ, իսկ հիմա էլ՝ Արարատ ու Անկախության հռչակագիր։
Հայն առանց Արարատի այլեւս Հայ չէ, ինչպես հրեան՝ առանց Սիոնի։
Արարարտի խորհուրդն ամենեւին 5165 մետր բարձրությունը չէ, Արարատի խորհուրդը՝ Նոյան տապանն ու մարդկության վերածնունդն է։
Արարատի խորհուրդը Հայի ապրելու ու արարելու մեջ է։
Արարատի խորհուրդը Հայկի հաղթանակի մեջ է բելի նկատմամբ։
Արարատը կյանքի ու հավատի, այլ՝ ոչ թե մահի խորհրդանիշ է։
Արարտը հայի համար հոգեւոր, արժեքային ու գոյաբանական խորհուրդ ունի։
Արարատը հայի սրտում է նախ եւ առաջ։
Արարատն ամեն հայի սրբության սրբոցն է։
Ու հիմա սատանան Նիկոլի միջոցով փորձում է հայից գողանալ նրա ապրելու, վերածնվելու ու հոգեւոր սիմվոլը՝ Արարատը։
Սա ուղղակի Հայից ազգային ոգին գողանալու օպերացիա է։
Ի՞նչ են ուզում հայության թշնամիները:
Ասեմ. անջատել հայի պատմական ու գենետիկ հիշողությունը։
Իսկ ի՞նչ պետք է անել դրան հասնելու համար. հային անջատել իր ազգային գաղափարից ու սիմվոլից՝ Արարատից։
Այդ դեպքում նրանք գործ կունենան առանց ոգու էակների հետ՝ զուրկ պատմական հիշողությունից։
Չպետք է հուսահասվել ու դադարել պայքարը։
Դավիթը Գողիաթին հաղթել ու հաղթելու է։
Հ.Գ. Անպետք են այն դասագրքերը,որտեղ Արարատ լեռան մասին խոսվում է այնպես, ինչպես Սահարայի անապատի մասին։
Գարեգին Նժդեհ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid09Wt784cQYwL1ZaeFkSsnxMP6LRoSHAQhfzAeRh1gPvo44w9J64JYmsAm7AFwaSfml&id=100044409284560
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել