Panorama.am-ը գրում է.
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան գիտի Եվրոպայի 2020 թ. առաջնության կազմակերպման իրավունքի համար պայքարում իր հիմնական մրցակցի անունը: Անցած շաբաթ 32 երկրներ հայտեր ներկայացրեցին «Եվրո-2020»-ի խաղերի անցկացման նպատակով: Հիշեցնենք, որ առաջին անգամ մայրցամաքային առաջնությունը կկազմակերպվի եվրոպական 13 քաղաքում:
Եվ հիմա Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտնել է, որ ՈՒԵՖԱ-ի համար ֆավորիտը Թուրքիան է, որը կարող է հյուրընկալել կիսաեզրափակիչ և եզրափակիչ հանդիպումները: Իբր, Թուրքիային այդ իրավունքը կտրվի «Օլիմպիադա-2020»-ի համար, որում Ստամբուլը ֆավորիտների շարքում էր, սակայն զիջեց Տոկիոյին:
«Կան լուրեր, որ Թուրքիայի համար ցավում են, ուստի նրան կտան Եվրոպայի առաջնության վճռորոշ խաղերի կազմակերպման իրավունքը: Այստեղ ավելի շատ քաղաքականություն կա, քան սպորտ»,- կարծում է Ալեքս Հոռնը` ԱՖԱ-ի գլխավոր քարտուղարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ