Lragir.am-ը գրում է.

Քենիայի ՆԳՆ ղեկվարը հայտարարել է, որ մայրաքաղաք Նայրոբիում առեւտրի կենտրոնում բոլոր պատանդներն ազատ են արձակվել, տեղեկացնում է Ֆրանս Պրեսը:

Հիշեցնենք, որ ահաբեկիչները սեպտեմբերի 21-ին գրավել էին Ուեսթգեյթ առեւտրի կենտրոնը՝ պատանդ վերցնելով այնտեղ գտնվողներին: Պաշտոնական տվյալներով զոհվել է 62, վիրավորվել ավելի քան 200 մարդ:  

Ահաբեկչական գործողությունն իրականացրել է սոմալիական Ալ Շաբաբ խմբավորումը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել