1in.am-ը գրում է.

Առաջիկա երեք տարիներին Մեծ Բրիտանիան 1 միլիարդ ֆունտ սթեռլինգ (1.61 միլիարդ դոլար) կփոխանցի ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլյոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հայտարարել է թագավորության միջազգային զարգացման հարցերով նախարար Ջասթին Գրինինգը:

«Գլոբալ հիմնադրամն արդեն օգնել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում, սակայն եթե մենք ցանկանում ենք հաղթել այս հիվանդությունը, չպետք է կանգ առնենք ձեռք բերածի վրա: Յուրաքանչյուրը պետք է ունենա իր ներդրումը»,- նշել է նախարարը:

ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլյոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամը հիմնվել է 2002թ. որպես մասնավոր-պետական գործընկերություն՝ ռեսուրսներ գրավելու և բաշխելու համար այս հիվանդությունները բուժելու նպատակով: Հիմնադրամը համագործակցում է ազգային և միջազգային շատ այլ կազմակերպությունների հետ:

Բրիտանական միջոցները հիմնադրամի հաշվին փոխանցվելուց հետո թագավորությունը կդառնա երկրորդ ամենախոշոր դոնորը՝ ԱՄՆ-ից հետո: Կազմակերպության գործունեությանը զգալի աջակցություն են ցուցաբերում նաև Ֆրանսիայի և Ճապոնիայի կառավարությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել