Սովորական մարդը երբեք չի կարող հրամցնել բացարձակ կեղծիքը: Կեղծությունն ինքը նրան կմատնի: Նման կարճ վերմակին. կձգի ոտքերին` գլուխը կբացվի, կքաշի գլխին` ոտքերը ցույց կտա: Մարդը հորինում է խորամանկ սնամտություններ, որպեսզի թաքցնի ճշմարտությունը` չնկատելով, որ նույն ժամանակ հենց այդ հորինվածքներն են մերկացնում դաժան ճշմարտությունը: Սակայն մյուս կողմից այրող ճշմարտությունը ավերում է ամեն ինչ` ոչինչ չստեղծելով: Ի՞նչ է մնում անել սովորական մարդկանց: Մեզ մնում է լռել ու դիտել: Հենց դա էլ մնում է մեզ` լռել ու դիտել…
Նյութի աղբյուր՝ http://hovikcharkhchyan.wordpress.com/2013/09/23/%D5%A1%D5%B4%D5%B8%D5%BD-%D6%85%D5%A6/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել