Panorama.am-ը գրում է.
«Զվարթնոց» օդանավակայանով Հայաստանից մեկնողների թիվը 2013 թվականի հունվար-օգոստոս ամիսներին գերազանցել է ժամանողների թիվը:
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից, 2013թ. հունվար-օգոստոսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը փոխադրել է 1 070 805 ուղևոր` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 1 110604 ուղևորի համեմատ: Նշված ժամանակահատվածում, ըստ Քաղավիացիայի` Հայաստան է ժամանել 518180 մարդ` 2012 թվականի 529386-ի դիմաց: Նույն ժամանակահատվածում Հայաստանից եկնել է 552625 մարդ, ինչը նախորդ տարվա համեմատ 28 593-ով պակաս է:
Հունվար- օգոստոսին «Զվարթնոց» օդանավակայանով տեղափոխվել է մոտ 6906 տոննա բեռ, իսկ 2012թ-ի հունվար-օգոստոսին` 7510 տոննա: Մասնավորապես, նշված ժամանակահատվածում արտահանվել է 4184 տոննա բեռ (2012թ-ին՝ 4068 տոննա), ներկրվել՝ 2722 տոննա բեռ (2012թ-ին՝ 3442 տոննա):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ