Մեր զգեստապահարանում կան իրեր, որոնց մասին ժամանակն է մոռանալ և ուղարկել զգեստապահարանի հեռավոր անկյունները` այն հույսով, որ նորաձևությունն անկանխատեսելի և կամակոր բան է: Եվ որպեսզի այդքան էլ տանջալի չլինի ձեր բաժանումը, առաջարկում ենք այդ իրերը փոխարինել ավելի արդիական ու նորաձև հագուստով:

Fashion, Love & Life1. Հանել: Տանգետկայի վրա կեդեր

Անցյալ տարի սպորտային ոճի սիրահարները հրճվանքի մեջ էին. նորաձևության հարթակներին էին հայտնվել կեդեր, որոնք մի քանի սանտիմետրով բարձրացնում էին դրանք կրողի հասակը և սպորտային կանացիություն էին հաղորդում կերպարին: Իրարանցումը սկսվեց Isabel Marant Bekket բրենդից. բազմաթիվ աստղեր ձեռք բերեցին այս կեդերն ու ցույց տվեցին, թե որքան արդիական են դրանք: Թեկուզ հիշենք Բիյոնսեի Love On Top տեսահոլովակը: Միտումը շարունակեցին Giuseppe Zanotti, Marc by Marc Jacobs, Y-3 և D&G բրենդները: Այս սեզոնին բազմաթիվ բրենդներ շարունակում են արտադրել նման կեդեր, բայց դրանք այլևս այդքան էլ նորաձև չեն:

vogue | via Tumblr

Ավելացնել: Սպորտային կոշիկներ

Այսօր սպորտային կոշիկները գտնվում են փառքի գագաթնակետին: Դիզայներները շարունակում են էքսպերիմենտներ անել դրանց հետ, օրինակ համադրել երեկոյան զգեստների, կարճ կիսաշրջազգեստների և կաշվե տաբատների հետ:

pantalon bombacho camuflado - Buscar con Google

2. Հանել: Լայն սպորտային տաբատներ

Գալիֆեն, աղվանին և Ալադինի հեքիաթը հիշեցնող բոլոր մյուս տաբատները կարող եք հանգիստ սրտով ուղարկել զգեստապահարանի հետևի դարակները կամ ընդհանրապես դեն նետել: Մերձավոր Արևելքի թեմատիկան վաղուց անցյալում է: Պատրաստվելով նոր սեզոնին` դիզայներները ոգեշնչման աղբյուր են փնտրել Միջերկրածովյան ափերին, Հարավային Ամերիկայում, Աֆրիկայում և Հեռավոր Արևելքում:

Adela and Tessie: Show me your back! BIG MIX

Ավելացնել: Բարձր գոտկատեղով տաբատներ

Նորաձևության տներն այս սեզոնին դիմել են 80-ականների օգնությանը: Կաշվից, չափազանց լայն ուսերից և Տերմինատորի ակնոցներից բացի մեզ առաջարկվում են բարձր գոտկատեղով տաբատներ: Դրանք կարող են ագրեսիվ տեսք ունենալ, եթե սև ատլասից կարված լինեն և ռոմանտիկ լինել, եթե ունենան գրաֆիկական կամ ծաղկավոր պրինտ:

3. Հանել: Ամառային երկարաճիտք կոշիկներ

Ամառային երկարաճիտք կոշիկներն անցյալ ամռան ամենատարօրինակ և անհեթեթ միտումներից են: Դրանք չեն սազում հագուստի ոչ մի տեսակի հետ և խեղճ աղջիկներին անհեթեթ տեսք են հաղորդում:

Tumblr

Ավելացնել: Գլադիատոր սանդալներ

Բարձր, մինչև ծնկները, բազմաթիվ գոտիներով… Դրանք երկարաճիտք կոշիկներ են հիշեցնում, բայց ավելի սեքսուալ են: Հին Հռոմի էսթետիկայով այս սեզոնին ոգեշնչվել են նորաձևության շատ տներ` Versace, Acne, Alexander Wang, Proenza Schouler և Herve Leger:  Գլադիատորները կարելի է կրել գրեթե ցանկացած հագուստի հետ, հատկապես գեղեցիկ են նայվում կարճ կիսաշրջազգեստների և զգեստների հետ:

Riches for Rags | via Tumblr

4. Հանել: Երկար միատոն կիսաշրջազգեստներ      

Երկար կիսաշրջազգեստների դեմ ոչ մի բան չկա, միայն մի հարց` մինչև ե՞րբ: Դրանք արդեն մի քանի սեզոն համարվում են զանգվածային հիսթերիայի պատճառ: Դրանք ամենուր են` փողոցում, ակումբներում, խանութներում, ուսումնական հաստատություններում:



Ավելացնել: Բերմուդներ

Բերմուդները մաքսի-կիսաշրջազգեստների պես ունիվերսալ են, բայց ավելի արդիական են: Դրանք կարելի է կրել ինչպես աշխարհիկ խնջույքին, այնպես էլ գրասենյակում:

5. Հանել: Դիմացից կարճ, հետևից երկար զգեստներ           

Այս զգեստների վատ կողմը կրկին զանգվածայնությունն է: Շատերն են հոգնել դրանցից: Այնպես որ ժամանակն է որքան հնարավոր է շուտ մոռանալ դրանց մասին:

Ավելացնել: Թափանցիկ ներդիրներով հագուստ

Այժմ արդիական են թափանցիկ շիֆոնից և օրգանզդային ներդիրները: Դրանք թույլ են տալիս մեղմացնել և բարդացնել խիստ լակոնիկ ֆասոնները և թեթևություն են հաղորդում կերպարին: Այս միտումներին են հետևում այնպիսի բրենդներ, ինչպիսիք են` Stella McCartney, Missoni, Sportmax և Erdem:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել