Tert.am-ը գրում է․

Իսպանիայի նախկին դատավորներն ու դատախազները համատեղ հայց են ներկայացրել ընդդեմ պատվավոր թագավոր Խուան Կառլոս Առաջինի՝ հինգ հարկային հանցագործությունների մեղադրանքով: Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հաղորդում է RTVE հեռուստառադիոընկերությունը։ Բողոքը ներկայացվել է երկրի Գերագույն դատարան։

Հայցում նշվում են խախտումներ, որոնք տեղի են ունեցել 2014-2018թթ. Դիմումատուները պնդում են, որ նախկին միապետի՝ վճարումների միջոցով հարկերի հետ կապված խնդիրները կարգավորելու փորձերը չեն համապատասխանում օրենքի պահանջներին, քանի որ դա արվել է այն բանից հետո, երբ Խուան Կառլոս Առաջինին ծանուցվել է ընթացող հետաքննության մասին: Պատվավոր արքան հետաքննության  մասին իմանալուց հետո վճարել է ավելի քան 600,000 եվրոյի և ևս մոտ 4,4 միլիոն եվրոյի չափով հարկեր։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել