1in.am-ը գրում է.
Մարդու օրգանիզմի վրա ծխախոտի ազդեցության մասին գիտական տվյալների հավելյալ բազայի ստեղծման համար ԱՄՆ կառավարությունն առաջիկա 5 տարում կծախսի 273 մլն դոլար: Այս մասին հայտնում է Korrespondent.net-ը:
Այդ աշխատանքով կզբաղվեն 14 հետազոտական կենտրոններ: ԱՄՆ 2 կառավարական հաստատություններ կհամակարգեն 14 գիտահետազոտական կենտրոնների աշխատանքը: Կուսումնասիրվի ծխելու ազդեցությունը ոչ միայն ծխողի, այլև ընտանիքի անդամների ու գործընկերների վրա:
Սննդամթերքի ու դեղորայքի վերահսկման վարչությունը և Առողջապահության ազգային ինստիտուտը հայտնել են, որ արդեն 53 մլն դոլար է փոխանցվել ծրագրի իրականացման նպատակով:
Հաղորդվում է, որ ստացված գիտական տվյալների հիման վրա հնարավոր կլինի ավելի արդյունավետորեն կարգավորել երկրում ծխախոտի արտադրությունն ու վաճառքը: