Արհեստական բանականությամբ համալրված ChatGPT չաթբոտի ստեղծող OpenAI ընկերությունը մտադիր է ստեղծել սեփական վեբ բրաուզերը, որում ներդրված կլինի իր չաթբոտը: Այս մասին գրում է The Information-ը:
OpenAI-ն այս նախագծի շուրջ խոսել է վեբ կայքերի և հավելվածների մշակողների՝ Conde Nast-ի, Redfin-ի, Eventbrite-ի և Priceline-ի հետ, ասվում է հրապարակման մեջ՝ վկայակոչելով մարդկանց, որոնք տեսել են արտադրանքի նախատիպերը կամ դիզայնը:
Աղբյուրը նկատում է, որ սա ուղիղ մարտահրավեր կլինի ամերիկյան Google ընկերությանը, որը զբաղեցնում է բրաուզերների և որոնման շուկայի «առյուծի բաժինը»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել