1in.am-ը գրում է.

Շվեդիայի արդարադատության նախարարությունը սկսել է հետաքննել ոստիկանության կողմից երկրի հարավում ապրող գնչուների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու փաստը: 

Նշենք, որ երկրում ազգային պատկանելության հատկանիշով տվյալների հավաքագրումն անօրինական է: 

Ավելի վաղ շվեդական հրատարակչություններից մեկը նյութ էր հրապարակել, որտեղից պարզ էր դարձել, որ ոստիկանությունը գրեթե 4 հազար գնչուների վերաբերյալ տվյալների բազա ունի: Ոստիկանությունում բացատրել էին, որ այդ տեղեկատվությունը ժամանակավոր է պահվել: 

Շվեդիայի եվրոպական հարցերով նախարար Բրիհիտա Օլսոնը հայտարարել է, որ տվյալների նման բազա ստեղծելն անարդար է և անընդունելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել