1in.am-ը գրում է.

Ուկրաինան կարող է դառնալ Չինաստանում արտասահմանյան խոշորագույն գյուղատնտեսական կենտրոնը: Տարբեր ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Պեկինը մտադիր է երկար ժամկետով վարձակալել 3 միլիոն հեկտար հող, ինչը կազմում է Ուկրաինայի ցանքատարածությունների 10-րդ մասը: Ի դեպ, Կիևում հայտարարել են, որ ոչինչ չգիտեն գործարքի մասին: 

Չինաստանը ծրագրում է կես դարով վարձակալել Ուկրաինայի գյուղատնտեսական հողերը: Առաջիկա 100 հազար հեկտարը նրան կարող են փոխանցվել արդեն առաջիկայում: The Global Times-ը հաղորդում է, որ համաձայնագիրը ստորագրել են ուկրաինական ագրոհոլդինգը և Սինցզյանի արդյունաբերական կորպուսը: Գործարքի մասին, սակայն, դեռևս ոչինչ հայտնի չէ Ուկրաինայի պաշտոնատար անձանց: 

Այդ հողերի վրա Չինաստանը մտադիր է աճեցնել գյուղատնտեսական մշակաբույսեր և կենդանիներ պահել: Ընդհանուր առմամբ Ուկրաինայում վարձակալվող հողերի տարածքը կարող է հասնել 3 միլիոն հեկտարի՝ Դնեպրոպետրովսկի և Խերսոնսկի մարզերում, ինչպես նաև Ղրիմում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել