«Հրապարակ» օրաթերթի իշխանական աղբյուրները չեն բացառել, որ առաջիկայում լուրջ փոփոխություններ տեղի կունենան նաև եռաստիճան դատական համակարգում:

 Թե ինչպիսին կլինեն այդ փոփոխությունները, կլինեն դրանք սահմանադրական բարեփոխումների, թե քննչական մարմինների սպասվող խոշորացման նման` ավելի վաղ, ոչ ոք չգիտի, բացի խնդրով զբաղվողներից:

 Ընդ որում, հենց այս կոնտեքստում է դիտվում նաև վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականի հնարավորությունը: Որոշ տեղեկություններով` դատական եռաստիճան համակարգի փոփոխությունների «կնքահայրը» նույն ինքը՝ Մկրտումյանին փոխարինելու պատրաստ Դավիթ Հարությունյանն է:

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել