Ինչպես հայտնի է, մամուլը գրել էր նաև Աղազարյան Հովիկի մասին՝ այն մասին, որ Հովիկին նույնպես ստիպելու են հրաժեշտ տալ սեփական մանդատին: Սա նշանակում է, որ այսպես կոչված կադրային ջարդը հասել է նաև ԱԺ, և բացառված չէ, որ այլ ՔՊ-ականներ ևս շուտով «բայ-բայ» ասեն իրենց աթոռներին:
Հայաստանը, ինչպես հայտնի է, խորհրդարանական երկիր է, ինչը նշանակում է, որ այդ երկրում պատգամավորը, անկախ կուսակցությունից, պետք է ունենա ծանրակշիռ դեր ու հեղինակություն: Նիկոլն իր այս քայլերով զրոյացնում է սեփական թիմի բոլոր անդամներին ու ապացուցում, որ Հայաստանը ոչ թե խորհրդարանական, ասել է թե՝ ժողովրդավարական երկիր է, այլ՝ Հակոբյան Աննայի «կուխնիան»: Ճիշտ է՝ Հայաստանը չի կարող տուժել Զեյնալյան Նարեկի, Աղազարյան Հովիկի կամ կամայական ՔՊ-ականի հեռացմամբ, քանի որ նրանք բոլորն են կրծողներ, բայց հարցն այստեղ երևույթն է՝ երևույթ, որ ապացուցում է՝ պետություն չունենք:
2018-ից չունենք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել