Shamshyan.com-ը գրում է․
Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ավոտվթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 40-ամյա Գևորգ Մ.-ի վարած «Tesla» մակնիշի, 51-ամյա Նարինե Պ.-ի վարած «Lexus» մակնիշի և 20-ամյա Էդգար Ե.-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գեղազնիկ Շահինյանն ու Գրիգոր Գետիկյանը:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել:
Դեպքի վայրում պարեկները հայտնաբերել են Երևանի բնակիչ 19-ամյա Ալեքսանդր Մ.-ի «Volkswagen» մակնիշի ավտոմեքենան, որը ըստ նախնական տեղեկությունների՝ վթարային իրավիճակ է ստեղծել «Mercedes»-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Այդ տեղեկությունը պարեկային ծառայությունը պարզում է:
Լուսանկարները և տեսանյութ՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։