Ի՞նչ ցույց տվեցին կիրակնօրյա պաշտոնանկությունները։
Ա. Հայաստանում գործադիր իշխանության գլուխը՝ Նիկոլը, կարող է SMS-ով «ազատի» դատական համակարգի բարձրագույն պաշտոնյաների (Բարձրագույն դատական խորհրդի նախագահին), նա էլ հպատակին արժանի «հրաժեշտի նամակ» գրի Ֆեյսբուքում։ Միայն սա արդեն բավարար է ցանկացած միջազգային հարթակում պնդելու համար, որ Հայաստանում «դատական համակարգի անկախություն» կոչվածն իսպառ վերացել է։
Բ. Նիկոլը մեկ օրում հանեց իր ուժային-պատժիչ բլոկի գրեթե բոլոր ղեկավարներին (ՆԳՆ, քննչական, ՊԵԿ, «հակակոռուպցիոն կոմիտե», ԲԴԽ)։ Անկախ այն բանից, թե ի վերջո ով կմնա կամ չի մնա в обойме, կամ որոշ ժամանակ անց համակարգ կվերադառնա կամ չի վերադառնա, փաստ է, որ այս փուլում Նիկոլին ընդհանրապես չի մտահոգում ընդդիմության որևէ քայլ, նա չի տեսնում ընդդիմության ընդվզման որևէ հավանականություն։
Գ. Անկախ ամեն ինչից Նիկոլի արածը դիկտատորներին բնորոշ ստանդարտ քայլ էր, բոլոր դիկտատորներն էլ պարբերաբար այդպիսի «մաքրումներ» անում են իրենց շրջապատում, որ հպատակներին պահեն անորոշության և ահի մեջ։ Ու, ի դեպ, չկա որևէ երաշխիք, որ «մաքրումները» չեն շարունակվելու։
Դ. Ընդդիմությունն ընդհանրապես անտեղյակ է իր հակառակորդի ճամբարում կատարվողից և անպատրաստ էր նման զարգացումներին։ Որևէ հստակ գիծ, որևէ իմաստալից արձագանք կատարավածին, ընդդիմության կողմից չեղավ։ Զուտ ղժժիկներ, մեմեր, եսիմինչեր։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել