Ladynews.am-ը գրում է.

Մեր հարաբերությունների համար հաճախ մահացու են դառնում անիմաստ վախերը, խանդը, տղամարդուն մեզ մոտ պահելու թվում է, թե բնական ցանկությունը: Մեր անվերջ հարցերը, թե գուցե նա դավաճանում է, գուցե գտնի ավելի լավին, գուցե հիասթափվի, ի վերջո տանում են նրա, որ մեզնից հեռանում են այն մարդիկ, ում համար մենք ամենից շատ ենք վախենում: Պետք է հրաժարվել այդ վախերից, քանի դեռ հարաբերությունները չեն հասել իրենց վերջակետին:

Առաջինը` մի նայեք Ձեր կողքի տղամարդուն այնպես, ասես նա միակ տղամարդն է Ձեր ամբողջ կյանքի, անգամ եթե իսկապես այդպես եք կարծում: Այնպես պահեք Ձեզ, ասես Ձեզ հավանողներն ու Ձեր երկրպագուները մի ամբողջ բանակ կարող են կազմել:

Մի հրաժարվեք ուրիշ տղամարդկանց հետ շփումից, բայց իհարկե չանցնելով բոլոր սահմաննները: Տարբերեք թեթև սիրախաղը լուրջ հարաբերություններից: Գուցե Դուք հանդիպեք Ձեր երազանքների տղամարդուն, որն ամբողջովին մոռանալ տա Ձեր ներկայիս ընկերոջը:

Ինքներդ Ձեր հանդեպ հանդուրժող եղեք: Տղամարդու հետ շփվելիս մի փորձեք լինել իդեալական: Մի լարվեք՝ մտածելով, թե ինչպիսի տեսք ունեք, ինչպես եք խոսում և այլն: Ձեզ սխալվելու իրավունք վերապահեք, թույլ տվեք Ձեզ հանգիստ զգալ, ոչ իդեալական: Տղամարդիկ այսպիսի կանանց ավելի շատ են սիրում,քանի որ նրանց կողքին ստվերում են մնում նաև իրենց թերությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել