Starnews.am-ը գրում է․
StarNews-ն այս անգամ հետևեց «Կյանքի ուղիներով» հաղորդաշարին, որտեղ հյուր էր Ալբերտ Սաֆարյանը։
Հաղորդման սկզբում նա խոսեց ծնողներից և մանկության տարիների կարոտից.
«Կուզենայի անցնել իմ անցած ճանապարհով։ Այսօր շատ է փոխվել Թիֆլիսն էլ ,Երևանն էլ ՝ ամբողջ աշխարհն է փոխվել։
Այն ճանապարհով, որ գնացել եմ դպրոց,այն ճանապարհով, որ գնացել եմ թատերական ակադեմիա։ Կուզենայի տեսնել արմատներս, պապերիս։ Թիֆլիսի համն ու հոտը հիմա չգիտեմ ինչպիսինն է, կարծում եմ ինչ-որ բան կորել է, կորել է նաև Երևանում, ամեն տեղ։ Աշխարհաքաղաքական ինչ-որ վիճակներ են փոխվել ու այսօր ունենք այն, ինչ ունենք»։
Սերը դեպի թատրոնն ու մանկության հիշողություններից.
«Մայրս պատմել է,որ նստում էի հայելու առաջ ու սկսում է մա մո մու մո մա և այլն սկսում այդ շարժումներն անել,ինքս ինձ կրակում էիր ընկնում և վեր էի կենում։ Փորձում էինք հասկանալ` այս ինչ դերասանություն ես անում։ Թղթերս հանձնել էի և մոռացել, որ պետք է գնայի ընդունելության քննությանը։ Գնացի թատրոն, ընկերներն ասեցին` հանձնեցի՞ր, ասեցի` չէ, տեղյակ չէի, որ քննություն կա։ Նույնիսկ տաքսի չեմ վերցրել, վազելով եմ գնացել։ Գնացել եմ խնդրել եմ, որ ներս թողնեն, ուշացել եմ։ Դուռը բացեցի, որ մտնեմ, տեսա հանձնաժողովի նախագահն ու անդամներն արդեն վեր են կացել, որ դուրս գան։ Ներկայացա, ասեց` բայց Ձեզ բացականեր ենք դրել ,ոչ մի քննության չեք մասնակցել։ Ասեցի` կարո՞ղ եմ բոլորն էլ հանձնել հիմա։ Սկսեցին առանձին -առանձին հարցերը, հետո ասեց, բայց սափրված չես ,սիրուն չի։ Ասեցի հենց հիմա կսափրվեմ և տեղում էտյուդ արեցի, նստած ծիծաղում էին, ասեց ազատ ես գնա։նՄի քանի օր հետո եկա, մի կերպ ազգանունս գտա, որովհետև հազարավոր մարդիկ կային։ Գնացի տուն և ծնողներիս հայտնեցի ընդունվելուս լուրը։ Հայրս ջղայնացավ, ասեց` ինչ գործ ունես թատրոնում,մայրս ուրախացավ։ Ասեցի` չգիտեմ, սիրում եմ այս մասնագիտությունը և լինելու եմ լավ դերասան։ Հիմա, թե ինչքանով եմ լավ դերասան, չգիտեմ,բայց որ դարձել եմ, այո»։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։