Starnews.am-ը գրում է․

LIFEROOM հաղորդաշարի հյուրն էր Մարիամ Ալեքսանյանը։

StarNews-ը հետևեց զրույցին:

Խոսք եղավ նաև Մարիամ Ալեքսանյանի կյանքում եղած սերերից և այս պահի հոգեվիճակից:

«Սիրո հարցում ես հիմա փակել եմ այդ պատնեշը։ Այս պահին ես երևի թե պատրաստ չեմ, չեմ ուզում։ Հիմա չեմ սիրում, եղել է, որ շատ-շատ եմ սիրում, բայց այդ սերը վերջացավ, երբ 9 ամիս անց ուղղակի  զանգ ստացա և ասեցի` վերջ, այստեղ վերջակետ, այստեղ վերջացավ այդ սերը։ Այնքան է մեջդ խմորվում այդ սերն ու ցավը, որ հասկանում ես` ուղղակի  վերջ։ Ոչ մի բան չեմ զգացել այդ պահին, ուղղակի նայել եմ զանգին, ասել` վերջացավ։Իմ ներսում այդ պահին վերջացավ։ Ես 9 ամիս սպասել եմ, տառապել եմ, մղկտացել եմ և ստանալով 9 ամիս անց զանգ` հասկացա ,որ վերջացավ և չեմ սիրում էլ։ Պատմությունը Գոռի մասին չէ ,իմ ու Գոռի թեման վաղուց անցյալում է, փակվել և գնացել: Սա այլ թեմա էր, որի մասին ես չեմ ուզում խոսել։ Ուզում եմ ասել, որ սիրո հարցում հիմա շատ կոշտ եմ, չեմ ուզում։ Հիմա ես շնչում եմ, հիմա ես ապրում եմ, հիմա ես երջանիկ եմ և առանց չափազանցնելու։ Հավատում եմ, որ հանդիպելու եմ կյանքիս մեծագույն սիրուն, որին  սրտիս խորքում փնտրում եմ։ Շատ քիչ է ամուսնության վկայականը, երկու մարդու սեր է պետք, իրար լսել է պետք։ Ես փնտրում եմ իհարկե այդ հարազատ հոգուն, որ ինձ կլսի և կողքիս կլինի։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել