1in.am-ը գրում է.
Վերջին ժամանակներս աստղերը հաճախ են փորձում իրենց տարբեր ոլորտներում: Այսպես, Ջենիֆեր Լոպեսն օրերս հանդես է եկել ոճաբանի դերում:
Երջանիկը, ում հետ աշխատել է Լոպեսը, My Fabulous Quince մրցույթի 15-ամյա հաղթող Ալիսա Լինարեսն է: Մրցույթի կանոնների համաձայն՝ աղջիկը, որպես մրցանակ, ստացել է նորաձև ֆոտոշարքին մասնակցելու և նկարահանումների ժամանակ Ջենիֆեր Լոպեսի հետ աշխատելու հնարավորություն:
Երգչուհին մրցույթի հաղթողին օգնել է ընտրել ֆոտոշարքի զգեստը, ինչպես նաև դիմահարդարել է նրան և գեղեցկության մի քանի խորհուրդներ տվել: Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, Լինարեսն ուշադիր լսել է նրան և ամեն ինչում համաձայնել:
Մրցույթի կազմակերպիչներն աղջկա համար շքեղ ծննդյան տոն կկազմակերպեն: Սակայն, կարծես թե, որ Ալիսան ստացել է իր ամենամեծ նվերը:
1. Ջենիֆեր Լոպեսը և մրցույթի հաղթող Ալիսա Լինարեսը

2. Ջենիֆեր Լոպեսն օգնել է Ալիսային ֆոտոշարքի համար զգեստ ընտրել...
3. Եվ դիմահարդարել է նրան
4. Ֆոտոշարքի ժամանակ Ալիսան իրեն, իրոք, իսկական արքայադուստր է զգացել