Operativ.am-ը գրում է.
Ռուսաստանի առաջնության 9-րդ տուրի կենտրոնական խաղում՝ Մոսկվայի «Սպարտակը» 3:0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին: Այդ խաղից հետո, երբ հանդերձարան է մտել «Սպարտակի» գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը, խաղացողները միացրել են ռուսական փոփ երգչուհի Աֆրոդիտայի «Վալերա» կատարումը:
Հիշեցնենք, որ այս երգը միացել էին Նիժնի Նովգորոդի «Լոկոմոտիվ» մարզադաշտում նախորդ տուրի՝ «Վոլգա» - «Սպարտակ»(0:1) հանդիպումից հետո, իսկ «Սպարտակի» երկրպագուները վանկարկել էին գլխավոր մարզչի անունը:
«Կարծես թե, Մովսիսյանի նախաձեռնությամբ էր, որ հանդերձարանում միացրեցինք այդ երգը: Կարպինը մտավ հանդերձարան և խնդրեց բարձրացնել երաժշտության ձայնը»,- «Սպարտակի» կիսապաշտպան Դենիս Գլուշակովի խոսքերն է մեջբերում «Спорт-Экспресс»-ը
Հիշեցնենք, որ Մովսիսյանը վերջին շրջանում իր հարցազրույցներում բազմիցս նշել է, որ հավատում է Վալերի Կարպինին: