ԱԺ-ում, 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Սիոնյան Ալենն ընդդիությանն ուղղված մի խիստ կասկածելի հայտարարություն էր արել՝ իրեն վերագրելով ապագան տեսնելու գերբնական կարողություններ: Նա, մասնավոապես, ասել էր.«Ես էլ երկու նորություն ունեմ՝ երկուսն էլ՝ լավ։ Առաջինն այն է, որ, ամենայն հավանականությամբ դուք հաջորդ խորհրդարանում չեք լինելու։ Երկրորդ լավ նորությունն այն է, որ այսօրվա իշխանությունն ավելի բարձր ձայներով, Հայաստանի Հանրապետությունում արդար, մաքուր, առանց փող բաժանելու ընտրություններով, որը ճանաչվելու է աշխարհի բոլոր երկրներում, նորից դառնալու է իշխանություն»:

Միանգամից հարց է առաջանում, թե որտեղից Ալենին նման ինքնավստահություն: Ընդդիմության նյարդերի հե՞տ է խաղում, թե՞ կոնկրետ բան գիտի, բայց մինչև վերջ չի բացվում: Թերևս կարելի է կռահել, թե որ աղբյուրների վրա հիմնվելով է Ալենը նման իքնավստահություն դրսևորել. Էրդողանն է Նիկոլին Հունգարիայում տեղեկացրել, թե ինչ են 2026-ի համար պլանավորում:

Պլանը հետևյալն է՝ Նիկոլը Հայաստանը դարձնում է մի քանի հազար քառակուսի կիլոմետրանոց երկիր կամ ուղղակի 29743 քկմ-անոց բուտաֆորիկ գոյանք ու անվտանգության երաշխավոր է սարքում թուրքերին, փոխարենը Էրդողանը երաշխավորում է  2026-ին Նիկոլի հաղթանակը՝ ԱԺ-ից կտրելով հայրենասիրական ուժերի ոտքը:   

Մի ուրիշ տարբերակ էլ, իհարկե, կարող է լինել, սակայն դա արդեն ֆանտազիա է. չի կարող Հայաստանի հասարակությունն այնքան տխմար գտնվել, որ այսքանից հետո անգամ Նիկոլն էլի վերընտրվի ու խորհրդարանում մեծամասնություն կազմի: Գուցե քաղաքականապես խակ ենք դեռ, բայց հաստատ՝ ոչ խոտակեր…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել