Tert.am-ը գրում է.

Վաղը հրավիրվելիք Եպիսկոպոսաց ժողովի «շրջագծում» քննարկվելու է նաև Հայոց ցեղասպանության զոհերի հնարավոր սրբադասման հարցը, որը տարբեր ժամանակներում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին քննարկել է: Այս մասին Tert.am-ին ասաց Մայր Աթոռի տեղակատվական համակարգի պատասխանատու Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Բանն այն է, որ Հայաստանյայց Առաքելական  Եկեղեցու առջև ծառացած խնդիրներից մեկը սրբադասման ավանդության վերականգնումն է: «Որովհետև հայ եկեղեցում սրբադասում չի արվել 15-րդ դարից հետո։ Վերջին սրբադասված հայազգի սրբերն են Հովհան Որոտնեցին և սուրբ Գրիգոր Տաթևացին: Այդ առումով ևս, երկու հայրապետների կողմից ստեղծվեց միացյալ հանձնախումբ, որն արդեն մի քանի տարի է՝ աշխատում էր և այս ժողովին ներկայացնելու է իր առաջարկները սրբառաջարկման ավանդության վերականգնման վերաբերյալ»,-ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի պատասխանատուն:

 Տեր Վահրամն ավելացրեց. «Այս մասին օրինակ՝ կարող ենք հիշատակել Վազգեն Վեհափառի և Գարեգին 2-րդ կաթողիկոսի հայտարարությունը, որտեղ նրանք նշում էին, որ ժամանակն է եկել անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Մեծ Եղեռնի զոհերի սրբադասման ուղղությամբ: Ուրախալի է, որ 2006թ-ից ստեղծվեց սրբադասման հանձնաժողովը, որը աշխատանքներ է կատարել, մի շարք առաջարկություններ փաթեթի ձևով ներկայացվել են Եպիսկոպոսաց ժողովին: Եվ ըստ այդմ՝ պետք է քննարկվի, թե ինչպե՞ս պետք է կատարվի այդ սրբադասումը, ինչպիսի՞  կեցվածք է լինելու ապրիլի 24-ի նկատմամբ, ա՞յլ օր է սահմանվելու է, թե ապրիլի 24-ին է լինելու հիշատակումը, լինելու է դա խմբակա՞յին սրբադասում, թե անհատների սրբադասում, այսինքն՝ այս ամենի պատասխանները մենք կստանանք առաջիկա Եպիսկոպոսաց ժողովին»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել