Yerevannews.am-ը գրում է.
Երգչուհի Ռիհաննան հանգստանում է Թայլանդում և Twitter-իր էջում հրապարակել է այնտեղ արված իր նոր լուսանկարները, որոնցում նա այնպիսի բիկինիով է, որն ավելի է ընդգծում նրա կազմվածքը: Այդ լուսանկարներից մեկն էլ սկանդալի պատճառ է դարձել: Երկու տղամարդ Փհուկետ կղզում «բիզնես» են ձեռնարկել՝ զբոսաշրջիկներին առաջարկելով նկարահանվել կապիկների հետ: Ցանկացողներից մեկն էլ Ռիհանան է եղել: Twitter-ում եւ Phuket Gazette պարբերականի կայքում գեր լորիի հետ Ռիհանայի լուսանկարի քննարկումը գրավել է Թայլանդի ոստիկանության ուշադրությունը: Ամեն ինչ ավարտվել է երկու կասկածյալի ձերբակալությամբ:




Նյութի աղբյուր՝ http://yerevannews.am/?p=14135&l=am%2F
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել