Պատասխանատու վարչապետը չի գոռում Արցախը Հայաատան է եւ վերջ ու հրաժարվում հոկտեմբերի 19-ին Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկից։
Նիկոլ Փաշինյան, ինչու՞ նոյեմբերի 9-ի փոխարեն հոկտեմբերի 19-ին չստորագրեցիր զինադադարը։
Նիկոլ Փաշինյան, դու՝ ու՞ր, պատասխանատվությունն՝ ու՞ր։
Ասում ես՝ ինքդ քո վրա պատասխանատվություն ես վերցրել ու ստորագրել նոյեմբերի 9-ի զինադադարը։
Իրո՞ք։
Բա որ հոկտեմբերի 12-ին քեզ՝ ՀՀԿ-ի անունից 15-20 հոգու ներկայությամբ հորդորեցի դիմել ՌԴ-ին ու կանգնեցնել պատերազմը, ինչու՞ չարեցիր։
Ինչու՞ Չապայեւի նման գլուխդ տնկած էդ տղերքին մահվան ուղարկեցիր, լավ իմանալով, որ հաղթելու շանս չկա։
Ինչու՞ հոկտեմբերի 19-20-ին մերժեցիր Պուտինի պատերազմը դադարեցնելու առաջարկը, որի համաձայն նույնիսկ Շուշին էր մնալու «հայկական վերահսկողության տակ»։
Ինչու՞ նոր տարածքային ու մարդկային կորուստներ պատճառեցիր հայությանը։
Լավ հիշիր Նիկոլ, հոկտեմբերի 19-ից սկսած բոլոր զոհերն ու վիրավորները, գերիներն ու անհետ կորածնըրը քո խղճին են։
Դու ես ասել, որ հաղթելու շանս չկա ու դա ասել ես հոկտեմբերի 19-ին, բայց հրաժարվել ես կանգնեցնել պատերազմը։
Ավելին, հաջորդող օրերին էլ «հաղթելու ենք» էիք գոռում։
Նույնիսկ 2020 -ի նոյեմբերի 9-ի երեկոյան անամոթաբար գրեցիր՝«Շուշիի համար մարտերը շարունակվում են»։
Ու աձսքանից հետո եկել ԱԺ ամբիոնից քեզ պատասխանատու գործիչ ես ձեւացնում։
Ու՞ր էր պատասխանատվությունդ, երբ գոռում էիր՝ Արցախը Հայաստան է եւ վերջ։
Ու՞ր…երեւի Անկարայի ու Բաքվի կուլուարներում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել