Panorama.am-ը գրում է.
Հայաստանը ողջունում է սիրիական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները: Այսօր այս մասին Սոչիում ՀԱՊԿ գագաթաժողովի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը խոսել է միջազգային ճգնաժամային իրավիճակներում ՄԱԿ-ի դերի մասին և նշել, որ այն դրսևորվել է հատկապես վերջերս մերձավորարևելյան զարգացումների ընթացքում. «Հայաստանը, լինելով աշխարհագրորեն Սիրիային ամենամոտը տեղակայված ՀԱՊԿ անդամ պետությունը և Սիրիայում ունենալով բազմահազարանոց համայնք, ավելի սուր է զգում բոլոր ռիսկերը և սպառնալիքները ՀԱՊԿ պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի անվտանգության համար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://panorama.am/am/politics/2013/09/23/serzh-sargsyan2/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել