Festivity

Պատմության ընթացքում բազմաթիվ մշակույթներ տարբեր յուրօրինակ ու հետաքրքիր փառատոններ ու տոնակատարություններ են կազմակերպել: Դրանցից շատերը մինչ օրս էլ շարունակվում են իրականացվել: Իհարկե այս փառատոնները տվյալ մշակույթից դուրս մարդկանց համար կարող է երբեմն տարօրինակ թվալ, սակայն նրանց համար, ովքեր այդ միջավայրում են մեծացել ոչ միայն սովորական են դրանք, այլև իրենց մշակույթի մի մասն են կազմում:
Բացի պատմության ընթացքում երկար ժամանակ գոյություն ունեցող փառատոններից ու տոնակատարություններից ժամանակի ընթացքում ծնվում են նորերը: Այս փառատոնների ու տոնակատարությունների  մեծ մասը հիմնականում ուրախ բնույթի են, չնայած դրանցից որոշները, որոնք հիմնականում կրոնական բնույթ ունեն հնարավոր է ավելի լուրջ լինեն, սակայն միշտ կարևոր ու իմաստալից նշանակություն ունեն: Իսպանական մշակույթը թերևս ամենահարուստն է տոնակատարությունների իր բազմազանությամբ:
Այս հոդցվածում առանձնարել ենք աշխարհի տարբեր անկյունների 15 ամենատարօրինակ ու հետաքրքիր փառատոնները, որոնք ոչ միայն սիրված են տվյալ մշակույթում այլև բազմաթիվ զբոսաշրջիկների են դեպի այս երկիրը ձգում տոնակատարությունների օրերին:

14.Լա Տոմատինա (Իսպանիա)

La Tomatina Food fight

Լա Տոմատինա տոնակատարությունը կամ փառատոնը տեղի է ունենում ամեն տարի Իսպանիայի Բունոլ քաղաքում: Ամենամյա այս տոնակատարությունը  տեղի է ունենում օգոստոսի վերջին չորեքշաբթի օրը: Լա տոմատինան տևում է մեկ շաբաթ, որն իրենից ներկայացնում է «լոլիկներով մարտ»` մարդիկ միմյանց վրա լոլիկներ են նետում: Փառատոնին բացի լոլիկներով միմյանց հարվածելը, այլ միջոցառումներ էլ են իրականացվում` հրավառություն և պարեր: Լա Տոմատինան կազմակերպվում է 1940-ականներից Իսպանիայի Բունոլ քաղաքում, սակայն դրա ծագումը ոչ-ոքի հայտնի չէ: Այս մասին գրված է Լա Տոմատինա փառատոնի պաշտոնական կայքում:

La Tomatina Sliding

Լա Տոմատինայի արարողությունը սկսում է մինչև կեսօրը, երբ բազմաթիվ բեռնատարներ մեծ քանակությամբ էժանագին լոլիկներ են բերում Պլազա դել Պուեբլո հրապարակ, որը գտնվում է քաղաաքի կենտրոնում: «Մարտ» պաշտոնապես չի սկսվում, մինչև որ որևէ մեկը չի բարձրանում սայթաքուն փայտյա ձողի գագաթը: Իսկ փայտի ձողի գագաթին խոզապուխտ է դրված: Սովորաբար, երբ ինչ-որ մեկը հասնում է դրան ու վերցնում այն, ջուր են բաց թողնում մեծ շիթերով, որն ազդարարում է «մարտի» սկիզբը: Այս մարտում ամեն մեկը անահատական է կռվում: Իրար վրա նետվող լոլիկները նախապես փափկեցված են լինում: Մարդկանց խորհուրդ է տրվում աչքերը պաշտպանող հատուկ ակնոցներ կրել լոլիկի հյոթից ու մասնիկներից պաշտպանվելու համար: Այս մարտը տևում է ընդամենը մեկ ժամ, որի ավարտը նույնպես ազդարարում են ջրի շիթեր բաց թողնելով: Լոլիկները քաղաքին վնաս չեն հասցնում, սակայն դրանից հետո  մեծ աշխատանք է պահանջվում այն  մաքրելու համար: Մարտի ավարտից հետո մարդիկ կամ մնում են հրապարակը մաքրելու համար կամ գնում մոտակա գետում լողալու ու մաքրվելու:
Լա Տոմատինան սննդի օգտագործման միջոցով իրականացվող աշխարի բազմաթիվ փառատոններից մեկն է, սակայն այն համարվում է աշխարհում ամենախոշորը: 2012թ.ին աշխարհի տարբեր անկյուններից այս օրը 50,000 զբոսաշրջիկներ են հավաքվել Բունոլում:

13.Էնսիեռո (Իսպանիա)

The Running of the Bulls

Իսպանիայում ամռանը կազմակերպվող մեկ այլ փառատոն է Էնսիեռոն կամ Ցլավազքը: Այն կազմակերպվում է Իսպանիայի Նավառա երկրամասում և  սկզբնապես կազմակերպվել է Նավառայի գլխավոր սուր Սբ. Ֆերմինի պատվին: Այն տեղի է ունենում ամեն տարի հուլիսի երկրորդ շաբաթվա ընթացքում Կալե Սանտո Դոմինգո փողոցում, որը ցլերի փարախից ձգվում է մինչև քաղաքի ցլամարտի արենա:

The Running of the Bulls

Էնսիեռոն անց է կացվում առավոտյան. ցլերը ազատ են արձակվում մոտ 805 մ երկարություն ունեցող փողոցով, որը ինչպես արդեն նշվեց տանում է դեպի ցլամարտի արենա: Այն 10 րոպեից ավելի քիչ է տևում: Փառատոնին կարող են մասնակցել 18 տարին լրացած բոլոր նրանք, ովքեր սթափ են` ալկոհոլի ազդեցության տակ չեն: Մասնակիցները նաև պետք է հետևեն պահվածքի հատուկ կանոններին: Սովորաբար միայն տղամարդիկ են մասնակցում այս փառատոնին, սակայն կանանց նույնպես թույլատրվում է մասնակցել: Ցլերից փախչելիս միակ պաշտպանվելու հնարավորությունը, փայտերն են, որոնք մարդիկ կարող են կենդանիներից փաղչելիս վերցնել իրենց հետ: Նախկինում ցլերից փախչելու այս ավանդույթը կապված էր իսպանացի տղաների հասունության տարիքի հետ. երբ նրանք հասնում էին իրենց չափահաս տարիքին նրանք պետք է այնցնեին այս փորձառության միջով: Ամեն տարի բազմաթիվ մարդիկ են մասնակցում այս փառատոնին, վնասվածքներ ստանում նույնիսկ մահանում: Շատերն էլ պասիվ մասնակցություն են ունենում փառատոնին ուղղակի որպես հանդիսատես հետևելով մարդկանց ու ցլերի վտանգավոր այս վազքին:

12. Օդում կիթառ նվագելու աշխարհի առաջնություն (Ֆինլանդիա)

Air Guitar World Championship

1996թ.ից ի վեր Օդում կիթառ նվագելու աշխարհի առաջնությունը անց է կացվում Ֆինլանդիայի Օուլու քաղաքում: Սա սկսվել է որպես փոքր միջոցառում, որը գրավել է բազմաթիվ լրատվամիջոցների ուշադրությունը ու ավելի ընդլայնելով իր մասշտաբները դարձել է միջազգային փառատոն: Ամեն տարի Օուլույում են հավաքվում բազմաթիվ ռոքերներ, երաժշտասեր հանդիսատես ու լրատվամիջոցներ: Օդում գիթառ նվագելու փառատոնը համընկնւոմ է Օուլուի երաժշտական տեսագրությունների փառատոնին: Սկզբնական շրջանում այն ուղղակի երաժշտական այս փառատոնի մաս կազմող միջոցառում էր:
Ըստ Օդում գիթառ նվագելու աշխարհի առաջնության պաշտոնական կայքի, փառատոնի միակ ու գլխավոր նպատակը աշխարհում խաղաղության քարոզումն է:

Air Guitar World Championship on stage

Այս փառատոնին մասնակցելու համար մրցակցողները պետք  բացմաթիվ դասընթացներ անցնեն:Ամեն տարի մեկ պարտադիր երգ է ընտրվում մրցույթի մասնակիցների համար: Առաջին տարին օրինակ` Դիփ Փարփլ խմբի «Smoke on the Water» (Ծուխը ջրի վրա) երգն էր ընտրվել: Տարբեր տարիների մրցութային այս պարտադիր երգի համար ընտրվել են երգեր այնպիսի կատարողների երգացանկից ինչպիսք են Ջիմի Հենդրիքսը, Նիրվանա խումբը և այլն: 1999թ-ից մասնակիցներն արդեն հնարավորություն են ուեցել ընտրելու իրենց ցանկացած երգը:

11. Հոլի` գույների տոն (Հնդկաստան, Նեպալ)

Holi: Festival of Colors

Հոլին`  նույն ինքը Գույների փառատոնն է: Այն ամեն տարի տոնվող հինդուիստական գարնանային փառատոն է, որը տոնվում է Հնդկաստանում, Նեպալում, Գույանայում: Մինչև փառատոնի սկսելը վաճառականները գունավոր փոշիներ են վաճառում մարդկանց: Տոնակատարության մասնակցելու համար մարդիկ տարբեր գույների փոշի են գնում: Սովորաբար օգտագործվող գույները որոշակի նշանակություն ունեն, սակայն երեխաները երբեք չեն հետևում գույների նշանակությանն ու որպես կանոն, հնարավոր բոլոր գույներն օգտագործում են: Փառատոնը ինքնին խորրդանշում է ոււրախության ու բազմազան գույները մարդկանց կյանքում  ու ընտանիքներում: Փառատոնի օրը մարդիկ փողոց են դուրս գալիս, իրար տներ այցելում միմյանց Հոլիի ոգու գույներով պատելու համար: Այս արարողությունը սովորաբար զուգակցվում է նաև երգով ու պարով:

Joyous colors brighten the streets

Այս փառատոնի լեգենդը կապված է հնդկական աստված Կրիշնայի հետ: Նա խանդում էր իր սիրելիին նրա գեղեցկության պատճառով: Կրիշնայի մայրը նրա խանդը մեղմացնելու համար նրա սիրելիի դեմքը ներկում է Կրիշնայի ընտրած գույնով: Այստեղից էլ ծնվել է այս տոնակատարությունը: Ինչպես նշեցին յուրաքանչյուր գույն իր նշանակութթյունն ունի` կարմիրը` մաքրությունն է խորհրդանշում, կանաչը` կենսունակություն, կապույտը` հանդարտություն ու խաղաղություն, դեղինը` բարեպշտություն: Մարդիկ այս գույները միմյանց վրա ցողելով` բաց են թողնում իրենց զգացմունքներն ու  վայելում ազատությունն ու ուրախությունը:

10. Ռոզվելի ՉԹՕ-ի տոնակատարությունը (Նյու Մեքսիկա)

5

Նյու Մեքսիկայի Ռոզվել քաղաքը հայտնի է նրանով, որ վերջին դարի ընթացքում բազմաթիվ ՉԹՕ-ներ են այստեղ երևացել: 1947թ.ին տեղի է ունենում «Ռոսվելի ՉԹՕ-ի պատահարը»: Ըստ ոչ պաշտոնական տվյալների ու տեսությունների այստեղ տարօրինակ օդանավ է երևացել, որը վայր է ընկել այդ տարածքում: Շատերը կարծում են, թե դրա մեջ կարող էին այլմոլորակայիններ լինել: Այդ դեպքից հետո բազմաթիվ բամբասանքներ ու տարբեր տեսություններ են շրջանառվում հասարակության կողմից, ինչպես նաև բազմաթիվ մարդիկ են սկսել հավատալ այլմոլորակայինների գոյությանը: Ամեն տարի հուլիսին այս մարդիկ հավաքվում են Ռոզվելում ու անցկացնում երեք օր տևողությամբ տոնակատարոությունը: Այս երեքօրյա միջոցառման ընթացքում ելույթներ են լինում տարբեր հյուրերի կողմից, գրողներ են այցելում և զվարճություններ են կազմակերպվում ու հյուրասիրություն մատուցվում մասնակիցներին: Մարդիկ խրախուսվում են տոնակատարությանը ներկայանալ այլմոլորակայինների հագուստով, այդ թվում նաև այդպես հագցնել իրենց կենդանիներին: Տեղի է ունենում նաև լավագույն համազգեստի մրցույթ:

9.Երեխաների վրայով ցատկելու փառատոն (Իսպանիա)

Baby Jumping Festival

1620-ականներից ի վեր Իսպանիայում տոնում են Էլ Կալաչոն` երեխաների վրայով ցատկելու ամենամյա փառատոնը: Այն կազմակերպվում է Իսպանիայի Բուրգոսից ոչ շատ հեռու գտնվող Կաստրիլո դե Մուրսիա փոքրիկ քաղաքում: Այն տոնվում է պենտեկոստեից մոտավորապես երկու շաբաթ անց: Ծնողները գեղեցիկ հագուստներ են հագցնում իրենց փոքրիկ երեխաներին ու նրանց բերում հրապարակ: Երեխաներին պառկեցնում են ներքնակի վրա: Մի տղամարդ, ով խորհրդանաշական հագնված է լինում իբր չարի դեղին ու կարմիր համազգեստով խորհրդանշում է «Էլ Կալաչոն»  ու ցատկում է երեխաների վրայով: Ըստ ավանդույթի ցատկից հետո երեխաները մաքրվում են իրենց սկզբնական մեղքից, կնունքի կամ մկրտության արարողության նման: Հռոմի նախկին պապ Բենեդիկտոսը խնդրել է դադարեցնել այս տոնակատարությունը, նշելով, որ այն վտանգավոր է և բացի այդ կաթոլիկ եկեղեցին մկրտության միջոցով է մաքրում մեղքերը և ոչ թե մի մարդու, ով սիմվոլիկ հագնված է որպես չար ու ցատոկում է երեխաների վրայով:

8.Րեդնեք (կարմիր պարանոցի) խաղերը (Ջորջիա)

Redneck Games

Մեկ օր տևողությամբ ամառային Րեդնեք խաղերը իրականացվում են 1996թ.ից ի վեր Արևելյան Դուբլինում` Ջորջիա: Ըստ Րեդնեք խաղերի պաշտոնական կայքի, այս տոնակատարությունը սկսել է իրականացվել, որպես բարեգործական միջոցառում: Այն բազմաթիվ լրատվամիջոցների ուշադրության կենտրոն դարձավ, ու շատերը սկսեցին հետաքրքրվել դրանով, որից հետո այն վերածվեց ամենամյա տոնակատարության:  Առաջին անգամ կազմակերպիչները ընդամենը 500 այցելու էին սպասում, սակայն նրանց սպասումները գերազանցվել են 10 անգամ և 100.000 մարդ է մասնակցել առաջին տարում: Այս խաղերում այնպիսի տարօրինակ մրցություններ են անցկացվում, ինչպես օրինակ` սուզում աղբատարի մեջ, զուգարանի նստատեղի նետում, թաց վերնաշապիկի մրցություն, հսկայական մազերի մրցույթ, մատով ծխախոտի նետում և այլ:  

Շարունակելի....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել