Lurer.com-ը գրում է.

Մարզիչ Անդրեյ Կոբելևը, անդրադառնալով «Սպարտակ»-ԲԿՄԱ հանդիպմանը, խոսել է նաև Յուրա Մովսիսյանի մասին:

Մասնագետը մասնավորապես նշել է.

«Յուրայի տեղաշարժը հարձակման ամբողջ գծում արդարացված էր: Նա լարվածության մեջ էր պահում մրցակցի պաշտպաններին՝ ստիպելով նրանց ազատ տարածություններ թողնել: Կարծում եմ` դա լիովին արդարացված է: Մովսիսյանը վտանգավոր է, մրցակցի նյարդերի վրա նա ազդում է, դարպասը գրավելու հնարավորություն է ունենում: Այո, նա 37-րդ րոպեին կորցրեց վտանգավոր պահ, սակայն հավատացե´ք` այս տղան դեռևս գոլեր կխփի: Ինձ դուր եկավ նաև Օզբիլիսը»,-Կոբելևի խոսքերը մեջբերում է Спорт-экспресс-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել