Tert.am-ը գրում է․

«ArmSat-1» արբանյակի հետ կապված, որևէ աղմկահարույց տեղեկատվության ես չեմ տիրապետում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Մեկ հոդված է աչքովս ընկել՝ կապված միլիոնավոր, անգամ միլիարդավոր դոլարների հետ, դա  իհարկե ծիծաղ է: Ես  գնահատականներ տալ չեմ կարող, որ ինչ-որ միլիոնավոր դոլարների մսխում է տեղի ունեցել»,- ասաց նա։

Լրագրողի հարցին՝ արբանյակը տիեզերք ուղարկելու համար տրամադրված գումարներն արդյոք արդարացված են եղել, նախարարը ասաց. ««ArmSat-1»-ը տիեզերք ուղարկելով՝ խնդիր չի դրվել Հայաստանի Հանրապետության բոլոր խնդիրները լուծելու։

Նախաձեռնության հիմքում եղել է գործունեություն մեկնարկել տիեզերական ոլորտում և դրա համար ընտրվել է տարբերակ՝ արբանյակ ունենալ: Արբանյակը տեսալուսանկարահանող արբանյակ է, որը մեզ հնարավորություն է տալիս առաջին անգամ մեր նորանկախ պատմության մեջ ոչ միայն ունենալ արբանյակ, այլև կառավարել, կառավարելու հմտություններ ձեռք բերել, որն ապագայի մեջ ներդրում է, և ես կարող եմ ասել, որ այսօրվանից մենք, մեր մասնագիտական թիմերն ամբողջությամբ ստանձնել են «ArmSat-1» արբանյակի կառավարումը։

Արբանյակը կատարում է տիեզերական լուսանկարներ, կոնկրետ լուծաչափերով։ Այդ լուծաչափերը, բնականաբար, չեն կարող լինել աշխարհի տարատեսակ միլիարդավոր դոլարների արժեք ունեցող արբանյակների տեսալուսանկարահանող սարքերի որակին, բայց մենք ի սկզբանե նմանօրինակ խնդիր չենք էլ դրել, որովհետև 7 միլիոն դոլար ներդրումով ամբողջ տիեզերքը նվաճելն անմտություն կլինի:

Այս իմաստով մեզ համար կարևոր է արձանագրել, որ սա շատ մեծ քայլ առաջ էր, ընդհանրապես, տիեզերական ոլորտում գործունեություն մեկնարկելու, հետագայում արդեն մտածելու ավելի ցածր ուղեծիրում արբանյակներ ունենալու, գեոստացիոնար կապի արբանյակներ ունենալու, մեր երկրի անվտանգային նկատառումներից ելնելով՝ այս ուղղության մեջ նորանոր ներդրումներ կատարելու, ռեսուրսներ կենտրոնացնելու: «ArmSat-1» արբանյակը հենց այս հիմնավորմամբ ենք հանրությանը ներկայացրել: Բայց ներկայացնել, որ գումարներ են մսխվել, մեղմ ասած,  լրջագույն մանիպուլյացիաներ են և անհրաժեշտ է սրա հետևից գնալ»,- ասաց նա։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել