Starnews.am-ը գրում է․
«Կյանքի ուղիներով» հաղորդման հյուրն էր Իրինա Այվազյանը։
StarNews-ը հետևեց զրույցին, որի ժամանակ խոսեցին նաև Իրինայի անձնական կյանքի մասին, որն այնքան էլ հարթ չի ընթացել։
Եղել են սերեր և բաժանումներ, հետևաբար նաև ծանր հոգեբանական շրջաններ ու ապրումներ։ Հիմա եկել է այն եզրահանգման , որ տեղի ունեցածն անընդհատ վերլուծելու կարիք չկա և պետք էլ չէ.
«Ես հեշտ չեմ հեռանում, նույնիսկ,եթե ուզում եմ հեռանալ։ Միշտ վախեցել եմ դիմացինին ցավ պատճառելուց, և հաճախ դրանից ինքս ինձ եմ վնասել։ Ինձ թվում է, որ ավելի հեշտ է, երբ ինձանից են հեռանում, քան ես եմ հեռանում։Երկու դեպքերին էլ բախվել եմ և հետևություն եմ անում, եթե եղել է, ուրեմն պետք էր։ Չեմ ասի ,որ հարթ եմ տանում՝ բնականաբար ծանր եմ տանում, մտածում եմ և այլն, սակայն ունեմ միշտ այն տարբերակը , որ հիմա սենց էր, բայց պետք էր, որ եղավ։ Ես անկեղծ ուրախ եմ ամեն ինչի համար, որ հեռացել են և հեռացել եմ։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։