Tert.am-ը գրում է․

Այսօր Ադրբեջանում մեկնարկում է Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (COP29) կողմերի համաժողովի 29-րդ նստաշրջանը։ Այս կապակցությամբ Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը նոյեմբերի 11-ին այցով ժամանել է Ադրբեջան:Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում Շառլ Միշելին դիմավորել են Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարար Վուգար Մուստաֆաևը և այլ պաշտոնյաներ։

Ադրբեջանում COP29-ն անցկացնելու որոշումը կայացվել է 2023 թվականի դեկտեմբերի 11-ին Դուբայում կայացած COP28 լիագումար նիստում։ Որոշումն ընդունվել է այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնել է ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել