
Նման խորագրով բազմաթիվ հրապարակումներ են լույս տեսել ու որպես հետևանք, առաջ են մղվել մի շարք թագավորական ու նախագահական զույգեր և տպավորություն է, ասես բացի Հենրի 8-րդից, Պետրոս Մեծից, Նապոլեոնից և Սարկոզիից, էլ ոչ ոք չի բաժանվել՝ իշխանությունով օժտված մարդկանց շրջանակներում: Այդ իսկ նպատակով, որոշեցի այս անգամ ավելի խորացված ուսումնասիրել պատմությունը և ձեզ ներկայացնել անցյալի մի շարք այլ հայտնի ապահարզաններ, որոնցում ներգրավված են եղել թագավորներ ու իշխաններ:
1. Կալիգուլա VS Լիվիա Օրեստիլլա
Կայսր Գայոս Հուլիոս Կեսար Օգոստոս Գերմանիկուսը (12-41 թվականներ), ում աչքերի ու երկարաճիտք կոշիկների համար տվել էին Կալիգուլա մականունը, հայտնի «չարաճիճին» էր: Անգամ բարոյական դեգրադացիայի ենթարկված Հռոմում նա այլասերվածի ու խենթի համբավ էր վայելում: Նա ամուսնալուծվել է երկու անգամ, ընդ որում մեկ անգամը՝ իրոք էպիկական մասշտաբներով:
Մի անգամ կայսրը հյուր գնաց իր հպատակներից մեկին՝ Գայոս Կալպուրնիոս Պիզոնի մոտ, ով ամուսնանում էր գեղեցկադեմ Լիվիա Օրեստիլլայի հետ: Հարսնացուն կայսեր վրա այնպիսի ցնցող տպավորություն թողեց, որ նա հենց պսակադրության ժամանակ պահանջեց զույգի ամուսնալուծությունը, իսկ անգամ խեննթ կայսերը պահանջն օրենքի ուժ ուներ:
Մի քանի ժամ հետո բյուրոկրատական ձևականությունները հաղթահարված էին և Կալիգուլան ինքը ամուսնացավ գեղեցկուհի Լիվիայի հետ: Երկու օր անց կայսրը՝ ձնաձրանալով ընտանեկան կյանքի հաճույքներից՝ ամուսանլուծվեց Լիվիայի հետ: Շատ է հիշեցնում նմերօրյա հոլիվուդյան աստղերի կարճատև ամուսնությունները Լաս Վեգասում:
Երկրորդ հռոմեացին, ով ընդգրկվել է այս շքերթի մեջ՝ շնորհիվ բացառիկ ցինիզմով զուգորդված իր ապահարզանի, մեկ այլ հռոմեական կայսր Վալենտինիանն է (321-375թթ.): Իր երկրորդ կնոջ հետ նրան ծանոթացրել էր առաջին կինը և ոչ միայն ծանոթացրել էր, այլ ամենայն մանրամասնությամբ նկարագրել էր դեռատի Հուստինիայի բոլոր բարեմասնությունները:
Կնոջ պատմություններից հետաքրքրված Վալենտինիանըուշադրություն դարձրեց գեղեցկուհու վրա և երևի թե մտքով անցավ. «Եղած-չեղած, միևնույն է մեկ անգամ ենք ապրում» և արդյունքում, չունենալով ոչ մի ֆորմալ առիթ՝ ամուսնալուծվելու համար, բաժանվեց իր կնոջից և ամուսնացավ Մարինայի հետ: Ի դեպ, Մարինան այն ժամանակների կայսրուհիների համար բացառիկ օրինակելի վարք էր դրսևորում և հետագայում իր ամուսնուն ժառանգ պատվիրչեց: իզուր չեն ասում. «Nulli tacuisse nocet, nocet esse locutum (Լռությունը ոչ մեկին չի վնասում, վնասում է շատախոսությունը)»:

Ռուսիայում ապահարզանների անդրանիկներից մեկը Վլադիմիրյան և Մոսկովյան մեծ Իշխան Վասիլիյ 3-րդն էր (1479-1533թթ), սակայն արդարության համար պետք է նշեմ, որ այս ոչ աստվածահաճո քայլին դիմելը պայմանավորված էր լուրջ հանգամանքներով. նրա կինը՝ Սողոմոնիան, ում ընտրել էին ավելի քան 500 թեկնածուներից, 20 տարվա ընթացքում այդպես էլ չկարողացավ ժառանգորդ ծննդաբերել:
Ապահարզանի որոշմանը կտրականապես դեմ արտահայտվեց եկեղեցական վերնախավը, բայց նրանց շատ արագ կարգի հրավիրեցին և պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանում միտրոպոլիտը կարգալույծ արվեց, ինչից հետո Վասիլիյ Իվանովիճը ամուսնալուծվեց ու կնության առավ Լիտվայի մեծ իշխանի դստեր՝ Ելենա Գլինսկայայի հետ: Այս ամուսնությունից ծնվեց Իվան Ահեղը...

Հուգենոտի ու կաթոլիկի միջև կնքված այս ամուսնությունը, որը կոչված էր վերջ դնելու Կրոնական պատերազմներին Ֆրանսիայում, փաստացի բերեց Բարդուղիմեոսյան գիշեր անունը ստացած բողոքականների սպանդին: Չնայած համատեղ կյանքի արյունալի սկզբին, Հենրիխ 4-րդը (1553-1610թթ) և Մարգարիտան բավականին շուտ մտերմիկ հարաբերություններ կառուցեցին, բայց թարսի պես, լեգենդար Մարգո թագուհին չուներ երեխաներ ո՛չ ամուսնուց, ոչ էլ սիրեկաններից:
1599 թվականին, արդեն այն բանից հետո, երբ Հենրիխը թագադրվել էր, անպտուղ այս ամուսնությունը լուծարվել էր ամենաբարձր մակարդակով՝ Կլիմենտ 8-րդի կողմից: Ամուսնանալով Մարիա Մեդիչու հետ, Հենրիխն այնուամենայնիվ պահպանեց իր առաջին կնոջ հետ շատ ջերմ հարաբերություններ և ասում են, թե Մարգոն անգամ ինքն է օգնել իրեն փոխարինած Մարիին՝ երեխա ունենալու ժամանակ:



