Ինդոնեզիայի Լևոտոբի Լակի-Լակի լեռը նոյեմբերի 8–ին մի քանի անգամ ժայթքել է՝ առաջացնելով հրաբխային մոխիր, որը բարձրացել է մինչև 10 կմ: Այս մասին հայտնում է Reuters–ը:

Նուսա Թենգարա նահանգի Ֆլորես կղզում հրաբխի ժայթքելու հետևանքով ավելի քան 2,000 տուն է վնասվել։ Մոտ շրջաններում ապրող ավելի քան 16,000 մարդկանցից մոտ 6,000-ը տարհանվել են այլ գյուղեր:

Օրեր առաջ հրաբխի ժայթքելու հետևանքով 9 մարդ էր զոհվել:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել