Այսօր Միլանի նորաձևության շաբաթի հյուրերն իմացան՝ ինչպես է կերպավորվում նոր սեզոնը լեգենդար Ռոբերտի Կավալլիի աչքերով: Նոր հավաքածուն ամենայն հավանականությանմբ չի հիասթափեցնի բրենդի երկրպագուներին, քանի որ դիզայները պահպանում է իր յուրահատուկ ավանդույթները և հետևում սեփական կանոններին:

Էթնիկ և «գիշատիչ» նկարներ, կաշի և մորթիներ, շքեղություն ու թափանցիկ զգեստներ. Ռոբերտո Կավալլիի ոճը դժվար է շփոթել: Միլանում ներկայացված հավաքածուում կան դիզայների կողմից սիրված բոլոր դետալները:

Նա ուշադիր ուսումնասիրում է էթնիկ թեման և գտնում նոր գաղափարներ աքսեսուարների ու հագուստի դեկորի համար: Կաշվե կոստյումները, բլուզները և տաբատները ավելի մեծ ազդեցության համար զարդարում է մետաղական փայլով: Կավալլիի ներկայացրած նմուշները հիշեցնում են հնդկացիական մշակույթը, իսկ մորթեղենի օգտագործումից նա չի հրաժարվել նաև այս սեզոնին:

Նորաձևության շաբաթ Միլանում 2013. Roberto Cavalli

Նորաձևության շաբաթ Միլանում 2013. Roberto Cavalli

Նորաձևության շաբաթ Միլանում 2013. Roberto Cavalli

Կադրեր ցուցադրությունից նայել՝ ԱՅՍՏԵՂ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել